Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արթուր Վանեցյան. Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես

Արթուր Վանեցյան. Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես
05.12.2020 | 20:52

Մենք միասին, բոլոր կարող ուժերով, կձևավորենք այնպիսի իշխանություն, որը կկայացնի ոչ թե պարտադրած, այլ այլընտրանքների վրա հիմնված որոշումներ, այսօր հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Հետևաբար եկեք արձանագրենք. Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես: Հենց այլընտրանքից զուրկ որոշումների պատճառով Հայաստանն այսօր ջլատված է: Մենք այսօր չունենք աշխարհում վստահություն վայելող իշխանություն, քանի որ սեփական պետությունը կապիտուլյացիայի հասցրած իշխանությունը չի կարող հարգանքի արժանանալ այլ պետություններում: Մեր խնդիրն է վերականգնել պետության ներքին դիմադրողականությունը», - ասաց Վանեցյանը: Նրա խոսքով՝ պատերազմում տարած մեր պարտության հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների խայտառակ վիճակն է՝ չնայած որ Նիկոլ Փաշինյանն, առանց բացառության, փչացրել է Հայաստանի հարաբերությունները բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:

«Նրան լուրջ չեն ընդունել Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իրանում ու արաբական աշխարհում: Փաշինյանը վարել է Հայաստանն արտաքին աշխարհից մեկուսացնեու քաղաքականություն, ինչի արդյունքում միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի: ՀՀ ղեկավարը չի համարձակվում պատասխանել Ալիևին և Էրդողանին, այն դեպքում, երբ նրանք խոսում են Հայաստանի տարածքով կառուցվող ճանապարհի մասին», - ասաց Վանեցյանը:

Դիտվել է՝ 4168

Մեկնաբանություններ